Ի՞նչ խնդրի մասին է վկայում քնկոտությունը ցերեկվա ժամերին

29 հունիսի, 2021  19:25

Ցերեկվա քնկոտությունը եւ գիշերվա անքնությունը կարող են մատնանշել լյարդի խնդիրների մասին, հավաստիացնում է վիրաբույժ, հեպատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դմիտրի Մոնախովը։

«Ի՞նչն է անհանգստացնում պացիենտին։ Դա բոլորին հայտնի ասթենովեգետատիվ ախտանշանն է՝ թուլություն, հոգնածություն, ալարկոտություն... Այնպիսի սպեցիֆիկ դրսեւորում, ինչպիսին անքնությունն է գիշերը եւ քնկոտությունը ցերեկը, կարող է վկայել լյարդի ախտահարման մասին»,- ասել է Մոնախովը Հինգերորդ ալիքի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ լյարդի խնդիրների մասին են վկայում նաեւ այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են մաշկի ծածկույթի եւ աչքերի սպիտակուցների դեղնությունը, սրտխառնոցը, փսխումը եւ ծանրությունն աջ կողատակում։

Լյարդն առողջ պահելու համար Մոնախովը խորհուրդ է տալիս հետեւել միջերկրածովյան սննդակարգին, օգտագործել օմեգա-3 եւ պոլիհագեցած ճարպաթթուներ, ինչպես նաեւ չմոռանալ ֆիզիկական բեռնվածությունների մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում