5 սխալ, որոնք մարդիկ հաճախ թույլ են տալիս նախաճաշին

7 հուլիսի, 2021  09:47

Շատերը սխալ են նախաճաշում, ինչը հանգեցնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են որովայնի փքվածությունը եւ բացասաբար է ազդում կազմվածքի վրա, հաղորդել է Eat This, Not That!-ը:

Սննդաբանները առանձնացրել են հինգ ամենատարածված սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս նախաճաշ պատրաստելիս եւ ուտելիս:

Առաջին սխալը միայն պարզ ածխաջրերից, հիմնականում քաղցրավենիքից բաղկացած նախաճաշն է: Նման նախաճաշը չի հագեցնում քաղցը եւ վատ է ազդում կազմվածքի վրա:

«Նման մթերքները զուրկ են սննդարար նյութերից, ստացվում է՝ միայն կալորիաներ եք ընդունում, որոնք հանգեցնում են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը», - ասել է սննդաբան Տրիստա Բեսթը:

Որպես այլընտրանք նա առաջարկում է նախաճաշին ցորենի հաց ուտել ընկույզի յուղի ոչ մեծ քանակության հետ:

Մասնագետների կարծիքով՝ շաքարով հարուստ նախաճաշերը կարող են ուժեղացնել քաղցի զգացողությունն ու հանգեցնել օրվա ընթացքում չափից շատ ուտելուն:

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս բաց չթողնել նախաճաշը, այլ ընտրել սննդարար մթերքներ: Սննդաբան եւ սպորտային սննդակարգի մասին գրքի հեղինակ Էմի Գուդսոնը կարծում է, որ նախաճաշը բաց թողնելը հանգեցնում է օրվա ընթացքում չափից շատ ուտելուն: Նա խորհուրդ է տալիս ուտել ձու, մրգեր եւ հացահատիկային տոստ, վարսակի փաթիլներ գետնանուշի կարագով կամ մածունով, մրգերով, կաթով եւ ընկույզի կարագով սմուզիներ:

Սպիտակուցի պակասը նույնպես բացասաբար է ազդում առողջության եւ կազմվածքի վրա: Ըստ Գուդսոնի՝ նախաճաշին սպիտակուց ավելացնելը օգնում է կայունացնել արյան մեջ շաքարի մակարդակը եւ օգնում է ավելի երկար հագեցած մնալ:

Կարեւոր է նաեւ սննդի ընդունման արագությունը. եթե մարդը շատ արագ ուտում է, նա հագեցվածություն չի զգում եւ հաճախ չափից շատ է ուտում: «Ձեր ուղեղը գիտակցում է, որ հագեցած եք ուտելուց միայն 15-20 րոպե անց: Եթե ​​ ուտում եք 10 րոպեում կամ ավելի քիչ ժամանակում, կարող եք ուտել ավելին, քան ձեզ հարկավոր է», - ասել է սննդաբան Շենոն Հենրին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում