Գիտնականները հաստատել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը

7 հուլիսի, 2021  13:21

Nature գիտական ​​ամսագիրը հոդված է հրապարակել, որում հաստատվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը:

Ըստ Գամալեայի ինստիտուտի ապրիլյան մամուլի հաղորդագրության՝ երկու դեղաչափով պատվաստված 3.8 միլիոն ռուսաստանցու վերաբերյալ տվյալները վկայում են պատվաստանյութի 97.6 տոկոս արդյունավետության մասին:

Ըստ ԱՄԷ Առողջապահության նախարարության, որը վկայակոչում է պատվաստանյութի երկու չափաբաժին ստացած 81.000 բնակչի վերաբերյալ տվյալները, ռուսական դեղամիջոցի արդյունավետությունը COVID-19-ի կանխարգելման գործում կազմել է 97.8 տոկոս եւ 100 տոկոս՝ ծանր հիվանդությունների կանխարգելման գործում:

Արգենտինայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ «Սպուտնիկ լայթ»-ի մեկ դեղաչափը նվազեցնում է ախտանշանային վարակները 78.6 տոկոսով, իսկ հոսպիտալացումների թիվը՝ 87.6 տոկոսով: Այս տվյալները հիմնված են 60-ից 79 տարեկան 40.400 պատվաստված եւ 146.200 չպատվաստված քաղաքացիների հետազոտության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում