Կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է․ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի. Արյունաբանական կերտրոն

28 հուլիսի, 2021  12:50

Այս պահի դրությամբ Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար, սակայն կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է, քանի որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի: Այս մասին ասվում է Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տարածած հայտարարությամ մեջ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆ․Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար:

Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է․ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում