Ինչո՞ւ են որոշ մարդիկ նիհարում կորոնավիրուսով վարակվելուց հետո

2 օգոստոսի, 2021  19:26

Կորոնավիրուսը խոցում է բոլոր օրգաններն ու համակարգերը, այդ թվում նյարդային համակարգը: Հենց այդ պատճառով շատ վարակվածներ քաշ են կորցնում:

Նման կարծիք է հայտնել Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կլինիկական հետազոտությունների բաժնի վարիչ, բգթ Հադիժատ Օմարովան «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ հիվանդության կլինիկական պատկերի փոփոխությունը, այսինքն՝ փորլուծության, ջրազրկման, ախորժակի կորստի ախտանիշները, կապվում է նոր շտամների ի հայտ գալու հետ:

«Ախորժակի կորստի պատճառով մարդը քիչ է ուտում: Արդյունքում չի ստանում բավարար նուտրիտիվ աջակցություն, ինչը հանգեցնում է հիվանդությունից հետո երկարատեւ վերականգնմանը»,-նշել է Օմարովան:

Նա հավելել է, որ կորոնավիրուսովվարակվելուց հետո քաշի կորուստը կախված չէ ո՛չ տարիքից, ո՛չ սեռից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում