Շատ հաճախակի լոգանք ընդունելը ավելի շատ վնաս է հասցնում օրգանիզմին, քան օգուտ, պնդում է Ջոյս Ֆրենչը: Ինչպես պատմում է The Sun-ը, օճառաջրի մշտական կիառումը կարող է գրգռել մաշկը, ինչպես նաեւ հեռացնել մաշկի պաշտպանիչ շերտը, ինչը հանգեցնում է չորության, թեփոտության եւ քորի:
Ֆրենչի խոսքով՝ պետք է լվացվել երկու օրում մեկ անգամից ոչ հաճախ: Սակայն սպորտով ինտենսիվ զբաղվելուց հետո պետք է ամեն օր ցնցուղ ընդունել:
Ինչ վերաբերում է մարմինը ճիշտ լվանալուն, մասնագետի խոսքով, առաջին հերթին պետք է ընտրել հարմարավետ ցնցուղի գել: Ցանկալի է ընտրել առանց հոտի միջոց, քանի որ դրանք հարմար են ցանկացած մաշկի համար եւ չեն գրգռում: Մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել մարմինը մերսող ճիլոպից, քանի որ այն խոնավության հետ կոնտակտից միկրոբներ է առաջացնում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում