Ինչ ախտանիշների դեպքում պետք է երեխային տանել նյարդաբանի մոտ

19 օգոստոսի, 2021  17:52

Նյարդաբանը զբաղվում է նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ եւ բուժմամբ` ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ: Մեծահասակներին խորհուրդ է տրվում նյարդաբանի դիմել քրոնիկ ցավերի, ջղակծկումների եւ այլ ախտանիշների դեպքում:

Ինչ վերաբերում է երեխաներին, նյարդաբանի խորհրդատվությունը կարող է անհրաժեշտ լինել հետեւյալ իրավիճակներում.

Երեխայի գլխի, պարանոցի կամ մեջքի վնասվածք Երեխայի մարմնի անսովոր շարժումներ, ինչպիսիք են ջղակծկումները (ծիկեր), դողը, ցնցումները Ոչ հստակ տեսողություն Երեխայի վարքագծում փոփոխություններ, շարժումների հավասարակշռության հետ կապված խնդիրներ Երեխայի վերջույթների շարժունակության սահմանափակում Անհասկանալի պատճառով տենդ Մշտական հոգնածություն, գլխացավեր, երեխայի մարմնի որոշ մասերում թմրածություն կամ ծակոց Քնի խանգարումներ Զարգացման անհրաժեշտ փուլեր անցնելու հետ կապված խնդիրներ` գլուխը բարձրացնելը եւ պահելը, շրջվելը, նստելը, քայլելը, ինքնասպասարկման հմտությունների ձեռքբերումը, խոսքի ձեւավորումը Երեխայի մոտ մկանային թուլություն

Նաեւ խորհուրդ է տրվում խորհրդակցել նեղ մասնագետի հետ, եթե մանկաբույժը սովորական բուժզննման ընթացքում անսովոր բան է նկատել, եւ անհրաժեշտ է ախտորոշման հստակեցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում