Ինչպես են ուլտրաձայնը եւ լազերը օգնում բուժել ճարպակալումը

26 օգոստոսի, 2021  17:46

Բրազիլիայի Մինաս Ժերայսի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուլտրաձայնի եւ լազերի ներգործությունը կարող է օգնել բուժել ճարպակալումը:

Միջընդերքը մարսողական համակարգի օրգան է, որը վերջերս է հայտնաբերվել գիտնականների կողմից: Այն կարող է կարեւոր դեր խաղալ որոշ հիվանդությունների պաթոֆիզիոլոգիայում:

Հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Biophotonics-ում, գիտնականները օգտագործել են հիպերգլիկեմիա եւ ճարպակալում ունեցող առնետների: 25 արու առնետները բաժանվել են հինգ խմբերի.

վերահսկողական (առողջ), ճարպակալում եւ հիպերգլիկեմիա ունեցող, որոնք պլացեբո են ստանում, ճարպակալում եւ հիպերգլիկեմիա ունեցող, որոնք ուլտրաձայնային բուժում են ստանում, ճարպակալում եւ հիպերգլիկեմիա ունեցող, որոնք լազերային բուժում են ստանում, եւ ճարպակալում եւ հիպերգլիկեմիա ունեցող, որոնք բուժվում են երկու մեթոդների համալիրով:

Գիտնականները չափել են մարմնի քաշը եւ արյան կենսաքիմիան եւ, պլացեբո ստացող առնետների համեմատ, բուժում ստացող առնետների մոտ հայտնաբերել են ԱլԱՏ եւ ԱսԱՏ ֆերմենտների զգալի կրճատում: Ընդհանուր խոլեստերինի, տրիգլիցերիդների եւ շատ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակները ցույց են տվել ավելի ցածր արժեքներ, քան բարդ միջամտության խմբի դեպքում: Պլացեբո ստացող խմբի համեմատ՝ կրճատվել է նաեւ սրտանոթային հիվանդությունների ռիսկը, ինչի մասին վկայում է բուժման խմբերում Կաստելիի ինդեքսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում