Ի՞նչ անել ջերմային հարվածի դեպքում

21 օգոստոսի, 2021  18:10

Ջ​երմային հյուծման դեպքում պատշաճ օգնություն չստանալու դեպքում, այն կարող է վերածվել ջերմային հարվածի, որն առավել վտանգավոր է:

Ջերմային հարվածի հիմնական ախտանիշներն են.

մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 40-42 աստիճան, քրտնարտադրության լիովին բացակայություն, շփոթվածություն, ապակողմնորոշվածություն, կարմիր եւ տաք ու չոր մաշկ. երբեմն ջերմային հարվածի դեպքում մաշկը կարող է խոնավ լինել, գիտակցության կորուստ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ուժեղ սրտխփոց, ուժեղ գլխացավ, բոլոր մկանների ջղաձգում, ուժեղ թուլություն եւ/կամ գլխապտույտ:

Եթե ​ նկատել եք այս ախտանիշներից մեկը կամ մի քանիսը դրսում կամ այլ տաք միջավայրում գտնվելիս, անհապաղ զանգահարեք շտապ օգնություն: Տուժածին պետք է տեղափոխել մոտակա հիվանդանոց:

Մինչ մասնագետների ժամանումը, խորհուրդ է տրվում անել հետեւյալ գործողությունները.

տուժածին տեղափոխել տուն կամ ստվերոտ վայր եւ հանել հագուստը, տուժածը պետք է սառը ջրով լոգանք ընդունի, ինչը կօգնի արագ հովանալ, եթե սառը ջրով լոգանքի հնարավորություն չկա, տուժածի վրա սառը թրջոցներ դրեք եւ փոխեք դրանք, նախքան կհասցնեն տաքանալ, եթե տուժածն անգիտակից կամ կիսագիտակից վիճակում է, մի փորձեք հեղուկ լցնել նրա բերանը, քանի որ կարող է շնչահեղձ լինել:

Ջերմային հարվածի ժամանակ հիպերտերմիայի կանխարգելման համար անհրաժեշտ է հետեւել, որպեսզի տուժածն օրական առնվազն 70-100 մլ/կգ հեղուկ խմի: Խորհուրդ չի տրվում գազավորված ըմպելիքներ խմել, առավել նախընտրելի են սովորական ջուրը կամ թեյը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում