• Latest news

Ուսանողները կարող են եւ՞ս հարկադրված լինել պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ հանձնել

22 սեպտեմբերի, 2021  13:17

Հակահամաճարակային յուրաքանչյուր միջոցառում մշակվում է ըստ երկրում տիրող համաճարակային իրավիճակի: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:  

Նրա խոսքով, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնները գործելու են աշխատող քաղաքացիների համար, քանի որ, ըստ հետազոտությունների տվյալների, ամենից հաճախ կորոնավիրուսային վարակով հիվանդանում են 25-ից 55 տարեկան մարդիկ: Այդ իսկ պատճառով, կարգավորումները դեռ չեն տարածվում ուսանողների վրա:

Սակայն, մասնագետի խոսքով, հաջորդիվ կքննարկվեն նաեւ այլ խմբերը՝ ելնելով համաճարակային իրավիճակից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն եւ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին:

Այս որոշմանը չհետեւող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, եւ, նախարարի խոսքով, նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը: Իսկ գործատուի նկատմամբ կարող են տույժեր եւ տուգանքներ կիրառվեն՝ որոշմանը չհետեւելու համար:

Այս որոշումը վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել