Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 517 047 պատվաստում

4 հոկտեմբերի, 2021  15:29

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 4-ի դրությամբ, կատարվել է 517 047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352 600, երկրորդ դեղաչափ` 164 447։

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ըՆախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում