COVID-19-ի ո՞ր ախտանիշների դեպքում է հոսպիտալացում պահանջվում

18 հոկտեմբերի, 2021  10:37

Շատ դեպքերում կորոնավիրուսային վարակը կարելի է բուժել նաեւ տանը, սակայն որոշ բարդությունների դեպքում խորհուրդ է տրվում հոսպիտալացման համար շտապ օգնություն կանչել: Իմունոլոգ Նիկոլայ Կրյուչկովը (Ռուսաստան) պատմել է նման բարդությունների մասին վկայող ախտանիշների մասին:

«Բարձր ջերմաստիճան, որը չի իջնում, ցիանոզ, հատկապես՝ քթային եռանկյունու, ցանկացած անհարմար շնչառություն, ուժեղ հազ, հեւոց, շատ ուժեղ թուլություն, քնկոտություն, կենտրոնանալու անկարողություն: Ես էլ չեմ խոսում ուժեղ ցավերի, հատկապես՝ գլխացավի, որովայնի ցավի, ոտքերի շրջանում, երբ արյան խցանում է սկսվում, այս բոլորը վկայում են այն մասին, որ արդեն պետք է շտապ օգնություն կանչել»,- URA.RU-ի հետ զրույցում ասել է մասնագետը:

Նրա խոսքով՝ զարկերակային օքսիմետրը կարող է օգնել ժամանակին հայտնաբերել COVID-19-ի զարգացման վտանգավոր փուլը. 93 միավորից ցածր սարքի ցուցանիշներն արդեն հիմք են հիվանդի հոսպիտալացման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում