Որ հիվանդությունները կարելի է հոտով որոշել

18 հոկտեմբերի, 2021  23:36

Որոշ հիվանդությունների դեպքում մարդկանցից կարող են այնպիսի հոտեր գալ, որոնք դժվար է զգալ սովորական մարդուն, բայց որոնք կարող են վկայել հենց այդ հիվանդությունների մասին, ասում է պաթոլոգաանատոմ, կլինիկական դեղագետ Ալեքսանդր Էդիգերը (Ռուսաստան):

Հատուկ հոտեր արձակող մարդկանց թվին կարող են պատկանել լյարդի հիվանդություններ ունեցող պացիենտները, ինչպես նաեւ թոքերի գանգրենա ունեցողները, երբ կապտաթարախային ցուպիկի նման ֆլորան միանում է ծանր պնեւմոնիային:

«Նաեւ հոտ է գալիս շատ բարձիթողի վիճակում ծանր շաքարային դիաբետի դեպքում, երբ, այսպես կոչված, ծանր կետոզ կա՝ կետոզային մարմինների հոտ։ Սա չի կարելի շփոթել ոչ մի բանի հետ: Բայց քաղաքակիրթ իրավիճակներում նման հիվանդներ պարզապես չկան: Հոտը, սկզբունքորեն, ապշեցուցիչ չափանիշ է: Վերջին ժամանակներում դա մեզ համար ախտորոշման ամենակարեւոր գործիքներից մեկն է եղել»,- ասել է մասնագետը «Երեկոյան Մոսկվա»-ին:

Նրա խոսքով, նախկինում ռուսական դասական թերապեւտիկ դպրոցը բուժաշխատողներին սովորեցնում էր հոտերի հիմնական տարրերը: Այս գիտելիքների եւ հմտությունների շնորհիվ բժիշկները կարողանում էին իրենց պացիենտներին մի շարք ախտորոշումներ կատարել այնպիսի ցուցանիշներով, ինչպիսին է հոտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում