Ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի ժամանակ ինքնաբուժումը

1 նոյեմբերի, 2021  15:37

COVID-19-ի ախտանիշների ի հայտ գալուն պես շատ մարդիկ թույլ են տալիս սխալներ, որոնք հետագայում հանգեցնում են ծանր հետքովիդային համախտանիշի։ Նման կարծիք է հայտնել Խոդանովայի իմունակոռեկցիոն կենտրոնի ղեկավար Լյուդմիլա Լապան (Ռուսաստան)։

Նրա խոսքով՝ եթե մարդն իրեն վատ է զգում, ջերմաստիճանը բարձրացել է, եւ կա COVID-19-ի կասկած, պետք է անհապաղ դիմել բժշկի։ Եթե ​​մարդն ինքնաբուժում է անում, այսինքն՝ սխալ դեղեր է ընտրում, այն էլ՝ սխալ չափաբաժիններով, ապա հիվանդությունը կարող է անցնել քրոնիկ փուլ, եւ իմունիտետն էլ ավելի է թուլանում։

Բացի այդ, այս դեպքում բարձրանում է նաեւ թունավորման մակարդակը։ Մասնագետի խոսքով՝ ինքնաբուժումը հիմնականում վտանգավոր է, սակայն COVID-19-ի դեպքում այն ​​աղետալի հետեւանքներ է ունենում։ Եթե ​​անգամ մարդն ինքնուրույն հաղթահարի այս հիվանդությունը, ինքնաբուժումից հետո կարող է բախվել երկարատեւ եւ ծանր հետքովիդային համախտանիշի։

Արդեն ապացուցված է, որ կորոնավիրուսը մեծացնում է բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ ծերունական թուլամտության զարգացման ռիսկը, քանի որ վիրուսը կարող է լուրջ նյարդաբանական վնաս պատճառել։ Այդ պատճառով մասնագետները պետք է ներգրավվեն այս հիվանդության բուժման մեջ։ Մասնագետի խոսքով՝ եթե ձեր ջերմությունը բարձրանա, համը կամ հոտը կորեն, անպայման կորոնավիրուսի թեստ հանձնեք։ Պետք չէ սահմանափակվել միայն ինքնամեկուսացմամբ եւ որոշ տարրական կանխարգելիչ միջոցառումներով։  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում