Ո՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի գազար օգտագործել

25 նոյեմբերի, 2021  09:49

Գազարն օգտակար է մաշկի եւ սրտանոթային համակարգի համար, ինչպես նաեւ նիհարելիս։ Այնուամենայնիվ, ոչ բոլորը կարող են ուտել այս բանջարեղենը, կարծում է սննդաբան Օլգա Կորաբլեւան (Ռուսաստան):

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գազարը, մասնավորապես, հակացուցված է լյարդի հիվանդությունների դեպքում։

«Եթե օրգանը անառողջ է, ապա այն չի կարող յուրացնել կարոտինը։ Հակացուցումների թվում են նաեւ ստամոքսի կամ աղիների խոցը եւ էնտերիտը, այսինքն՝ բարակ աղիքի պատերի բորբոքումը», - ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում