Հայաստանում ավելի շատ պատվաստվում են տղամարդիկ. ԱՆ

7 դեկտեմբերի, 2021  13:28

Հայաստանում առաջին դեղաչափով պատվաստվածների 54.1 տոկոսը տղամարդիկ են։ Նման տվյալներ է հրապարակել Առողջապահության նախարարությունը։

Երկրորդ դեղաչափով պատվաստվածների թվում տղամարդկանց թիվն ավելի մեծ է՝ 54.8 տոկոս։

Հայաստանում COVID-19-ի դեմ իրականացված պատվաստումների վերաբերյալ` ըստ սեռի վերլութծությունը դեկտեմբերի 6-ի դրությամբ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում