Երեխաների մոտ թունավորման ախտանշաններն ու առաջին օգնությունը

3 սեպտեմբերի, 2014  12:53

Թունավորման ախտանշաններն են՝

• Բերանի եւ շրթունքների այրվածքը կամ կարմրությունը, ինչը թույնի որոշ տեսակների արդյունք կարող է լինել,

• Ծանոթ քիմիկատների, մասնավորապես՝ բենզինի եւ ներկի լուծիչի հոտով շնչառություն,

• Փսխում, ծանր շնչառություն, քնկոտություն, խառնաշփոթություն, ցնցումային նոպայի առկայություն: 

Նախքան շտապ օգնության բրիգադի ժամանումը հարկավոր է հետեւյալ միջոցառումները ձեռնարկել.

• Փորձեք պարզել, թե ինչ է երեխան ընդունել: Եթե խոսքը մաքրող հեղուկի կամ քիմիկատի մասին է, պիտակն ընթերցեք՝ պարզելու համար, թե ինչ պետք է անել՝ թունավորման դեպքում:

• Եթե թույնը երեխայի շորերին, մաշկին եւ աչքերին է թափվել, հանեք շորերը, իսկ մաշկին ու աչքերին էլ գոլ կամ մի փոքր տաք ջուր ցանեք: Հնարավորության դեպքում ցանկալի է երեխային 20 րոպե կամ՝ մինչեւ շտապ օգնության ժամանումը ցնցուղի տակ պահել:

• Թույնի տարան (կամ դեղահաբի շիշը) հիվանդանոց տարեք, որպեսզի բժիշկները ժամանակ չկորցնեն՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է երեխային բուժել:

Կոկորդին մնացած/կերակրափող անցած իրեր

Երեխաները հաճախ են մանր իրեր կուլ տալու փորձեր անում՝ առանց հասկանալու, որ այդ կերպ կարող են շնչահեղձ լինել: Շնչահեղձության ընթացքում առաջին օգնությունը կարող է ճակատագրական լինել: Փորձեք Հայմլիֆի մանյովրը կիրառել, եթե համապատասխան վերապատրաստում եք անցել: Հակառակ դեպքում կարող եք երեխային ավելի լուրջ վնաս պատճառել: Մանյովրի կիրառման պարագայում հետեւյալ քայլերն իրականացրեք. 

• Հետեւից երեխայի իրանը գրկեք եւ կրծքավանդակը մի փոքր դեպի վար հրեք:

• Ձեռքերից մեկը բռունցք արեք եւ պորտից մի փոքր վերեւ ընկած հատվածին դրեք:

• Մյուս ձեռքով բռունցքը գրկեք եւ մեկ հարվածով, արագ ու ամուր դեպի վեր սեղմեք, ինչպես որ երեխային օդ բարձրացնելու համար կանեիք:

• Կրկնեք գործողությունը՝ մինչեւ շնջահեղձությունն անցնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում