Ո՞ր ըմպելիքը կարող է բարելավել արյան ճնշման ցուցանիշները

30 դեկտեմբերի, 2021  09:43

Լոռամրգի հյութը կարող է օգնել նորմալացնել արյան ճնշումը։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են European Journal of Nutrition ամսագրում։

Ինչպես նշում է Daily Express-ը, հետազոտողները վերլուծել են 45 հետազոտությունների տվյալները: Ինչպես պարզվել է, այս ըմպելիքն օգտագործողների մոտ միջին սիստոլիկ ճնշումը նվազել է 1.52 աստիճան, իսկ դիաստոլիկը` 1.78 աստիճան:

Բացի այդ, Կանադայի Լավալի համալսարանի գիտնականները պարզել են, որ լոռամրգի հյութը դրականորեն է ազդում արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա։ Նրանց կարծիքով` այդ ազդեցությունը պայմանավորված է հատապտղի մեջ պարունակվող պոլիֆենոլային միացություններով։

Ըստ գիտնականների՝ լոռամրգի հյութը հայտնի է նաեւ իր հակաօքսիդանտ եւ հակաբորբոքային հատկություններով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում