Նյութափոխանակության խանգարման 7 հիմնական պատճառ

12 հունվարի, 2022  21:40

Շատ դեպքերում դանդաղ նյութափոխանակությունը ժառանգական գործոն կամ հիվանդությունների հետեւանք չէ, այլ` ոչ ճիշտ սննդակարգի հետեւանք։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Սվետլանա Ֆուսը (Ռուսաստան)։

Ըստ նրա՝ նյութափոխանակության խանգարումների 7 հիմնական պատճառ կա.

նախաճաշի բացառում, հեղուկի անբավարար ընդունում, անկանոն սննդի ընդունում, ուտելիքի չափից մեծ չափաբաժիններ, ընթրիքը` որպես հիմնական սննդընդունում, ոչ լիարժեք քուն, սթրես:Այսպիսի խնդիրներ ունեցող մարդկանց մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգում ավելի շատ բանջարեղեն, ձավարեղեն եւ մրգեր ավելացնել։ Հենց այս մթերքները պետք է կազմեն սննդակարգի երկու երրորդը։ «Սրանք աղիների նորմալ աշխատանքի, օրգանիզմի դետոքսիկացման լավագույն օգնականներն ու հանքանյութերի, վիտամինների եւ մանրաթելերի կարեւոր աղբյուրն են»,- ասել է մասնագետը։Նա նաև խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել եւ, հնարավորության դեպքում, կրճատել քաղցրավենիքը, օսլա պարունակող մթերքները, արագ սնունդը եւ պոլուֆաբրիկատները: Նրա խոսքով՝ ուտելուց հետո հագեցվածության զգացումը պետք է տեւի մոտ 4 ժամ, իսկ օրական սննընդունումների քանակը պետք է լինի 3-4։ Դա թույլ կտա կխուսափի սաստիկ քաղցից եւ, որպես հետեւանք, չափից շատ ուտելուց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում