Քրքում. օգուտներն ու վնասները

28 հունվարի, 2022  09:47

Քրքումը շատ օգտակար համեմունք է, որը բարերար ազդեցություն ունի մարսողության վրա։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Եկատերինա Մուրավսկայան (Ռուսաստան)։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ քրքումը բնական հակասեպտիկ եւ հակաբակտերիալ միջոց է համարվում։ Այն նաեւ որպես լյարդի բնական դետոքսիկացնող միջոց է ծառայում եւ հակաքաղցկեղային հատկություն ունի:

Մասնագետի խոսքով՝ հնագույն ժամանակներից Ասիայում քրքումը որպես լյարդի ցանկացած հիվանդության դեմ լավագույն միջոց է օգտագործվել։ Ենթադրվում է, որ քրքումը նաեւ խթանում է լեղապարկը, ինչպես նաեւ նորմալացնում է աղեստամոքսային տրակտի (GIT) աշխատանքը: Համեմունքը նաեւ բարելավում է ուղեղի աշխատանքը։

Սակայն քրքումը կարող է նաեւ վտանգավոր լինել. սննդաբանը նախազգուշացրել է, որ այն հակացուցված է ալերգիկ հիվանդներին, ինչպես նաեւ՝ հակադիաբետիկ դեղամիջոցներ ընդունելիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում