Ինչու՞ հիպերտոնիայով շատ պացիենտներ նաեւ շաքարախտ ունեն: Այս հարցի պատասխանը գտել են Մեծ Բրիտանիայի եւ Նոր Զելանդիայի գիտնականները։ Նրանց ուսումնասիրության արդյունքների մասին հաղորդվում է Circulation Research ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ գլյուկագոնանման պեպտիդ-1-ը (GLP-1) կապում է արյան ճնշումը եւ արյան մեջ շաքարի մակարդակը: Ուտելուց հետո GLP-1-ն ազատվում է աղիքի պատից եւ ազդում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրության վրա՝ արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պեպտիդը նաեւ խթանում է կարոտիդային մարմինները՝ քեմոռեցեպտորների կուտակումները, որոնք կարգավորում են նյարդային ազդանշանները։
Հիպերտոնիա կամ շաքարախտ ունեցող մարդիկ կյանքի համար վտանգավոր սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի են ենթարկված: Նույնիսկ դեղորայքի ընդունման դեպքում մեծ թվով պացիենտներ շարունակում են մնալ բարձր ռիսկային գոտում: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող պացիենտների ճնշումը դժվար է վերահսկել, սակայն GLP-1-ի օգնությամբ կարելի է միաժամանակ ազդել երկու գործոնների վրա:
Դեղամիջոցները, որոնք ազդում են GLP-1 ռեցեպտորի վրա, արդեն հաստատված են մարդկանց կողմից ընդունման համար եւ լայնորեն օգտագործվում են շաքարախտի դեպքում: Բացի արյան մեջ շաքարի մակարդակը իջեցնելուց, նշված դեղամիջոցները նաեւ իջեցնում են զարկերակային ճնշումը, սակայն այս ազդեցության մեխանիզմն առայժմ բավարար ուսումնասիրված չէ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում