Ովքե՞ր են ամենից հաճախ կորցնում համն ու հոտը COVID-19-ի պատճառով

8 փետրվարի, 2022  17:47

Ոչ բոլոր պացիենտներ են կորցնում համն ու հոտը։ Ովքե՞ր են ռիսկի խմբում։ 

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի գիտնականները որոշել են պարզել, թե ում մոտ է ավելի հաճախ կորում համն ու հոտը կորոնավիրուսի պատճառով։ Հետազոտությանը մասնակցել է 3439 մարդ, որոնցից 750-ի մոտ համի եւ հոտի կորուստ է նկատվել։ 

Պարզվել է, որ ծխելը, օրական առնվազն երկու բաժակ ալկոհոլ խմելն ու իգական սեռը կապ ունեն համի եւ հոտի կորստի հավանականության հետ:

Հետազոտության մասնակիցների 90%-ի մոտ համի եւ հոտի կորուստը կապված է եղել այլ ախտանիշների լայն շրջանակի հետ, իսկ մասնակիցների 10%-ը կորցրել է հոտառությունն ու համը: Պարզվել է նաեւ, որ 30, 50, 60 կամ 70 տարեկան մարդկանց մոտ համի եւ հոտի հետ կապված խնդիրներ ավելի հաճախ են առաջանում՝ համեմատած, օրինակ, 40 տարեկանների հետ: 

Հարկ է նշել, որ տվյալ ուսումնասիրությունը դեռեւս պահանջում է գիտական ​​հանրության գնահատում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում