Թրոմբի նշաններ, որոնք շտապ օգնություն են պահանջում

11 փետրվարի, 2022  21:46

Վերջույթներում տհաճ զգացողությունները եւ մաշկի փոխված տեսքը կարող են վկայել թրոմբի մասին, զգուշացնում է  անոթային վիրաբույժ Անդրեյ Չուպինը (Ռուսաստան)։

Մասնագետի խոսքով՝ մի շարք ախտանշաններ կարող են վկայել հնարավոր թրոմբի մասին, որը պահանջում է շտապ օգնություն։ Այս ախտանիշներն առավել հաճախ հայտնվում են վերջույթներում, սովորաբար՝ ոտքերում: 

Ինչպես նշել է Չուպինը, հետեւյալ նշանները կարող են ազդանշան լինել թրոմբի առաջացման մաիսն՝

Ցամ կամ կարմրած մաշկ այն հատվածում, որտեղ թրոմբ է առաջացել;

Ցավ;

Թմրածություն;

Անբնական  սառը կամ, ընդհակառակը, տաք մաշկ թրոմբոզի ենթարկված վերջույթի մաշկի վրա;

Վերջույթների այտուցվածություն (կարող է լինել միայն մեկում);

Ուռած երակներ, որոնք կարող են շատ ցավոտ լինել, եթե դիպչեք:

«Կարեւոր է նման ախտանշանների դեպքում շտապ օգնություն կանչել եւ չհասցնել նրան, որ շարժիչի ֆունկցիան խախտվի»,- ասել է բժիշկը։ 

Եթե ​​թրոմբը, որը գոյացել է անոթի պատի վրա, պոկվում է եւ ներթափանցում արյան մեջ, այն կարող է հասնել սիրտը, ուղեղը կամ թոքերը կապող զարկերակներին: Խոշոր թրոմբը կարող է փակել նրանց խոռոչը. դրա արդյունքը կլինի կյանքին սպառնացող վիճակ՝ սրտի նոպա կամ կաթված։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում