Օմիկրոնի ո՞ր նշանների դեպքում պետք է երեխաների համար շտապօգնություն կանչել

15 փետրվարի, 2022  14:09

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը նախորդ շտամներից ավելի հաճախ է ազդում  երեխաների վրա, քան նախորդ շտամները։ Այս մասին հայտնել է անեսթեզիոլոգ-ռեւմատոլոգ Զոյա Անդրեեւան (Ռուսաստան)։  

KP.RU-ի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է բժիշկ կանչել, եթե երեխան ունի բարձր ջերմություն, բայց միաժամանակ վերջույթները սառչում են։ Պետք է նաեւ մասնագետների կանչել ցանկացած բնույթի ուշագնացության եւ մինչեւ մեկ տարեկան երեխաների մոտ բարձր ջերմության դեպքում։ 

Անդրեեւայի խոսքով՝ երեխայի անսովոր պահվածքը բարձր ջերմաստիճանի ֆոնին կարող է վկայել լուրջ խնդիրների առկայության մասին։ Բացի այդ, բժիշկների պետք է դիմել, եթե երեխայի մոտ նկատվում է ցան եւ փսխում, ինչպես նաեւ հեղուկ կղանք մեկ օրից ավելի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում