Կարո՞ղ են արդյոք թեյն ու սուրճը քաղցկեղ առաջացնել

17 փետրվարի, 2022  09:49

Կարո՞ղ են արդյոք թեյն ու սուրճը քաղցկեղ առաջացնել։ Յանտինի (Չինաստան) Օնկոլոգիական հիվանդանոցի մասնագետների նոր հետազոտությունն օգնել է ավելի լավ հասկանալ այս հարցը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ կերակրափողի քաղցկեղի եւ վերոնշյալ ըմպելիքների օգտագործման միջեւ կապ, ըստ երեւույթին,  իսկապես գոյություն ունի։ Դա կարելի է բացատրել կերակրափողի լորձաթաղանթի ջերմային վնասվածքներով, որոնք էլ հանգեցնում են հիվանդության։

Սակայն գիտնականները նշել են նաեւ, որ կապված այն բաղադրիչների հետ, որոնցից բաղկացած է ըմպելիքը, այն կարող է ոչ միայն առաջացնել, այլեւ կանխել կերակրափողի քաղցկեղի առաջացումը։

Գիտնականները դիտարկել են բազմաթիվ հեռազոտություններ, որոնք ուղղված են եղել ըմպելիքների եւ տաք կերակրի միջեւ կապի ուսումնասիրմանը։ Դեպքերի մեծ մասում ջերմային գործոնը բացասական ազդեցություն է ունեցել առողջության վրա, ինչի առնչությամբ գիտնականները եկել են այն եզրակացության, որ տաք ըմպելիքների օգտագործումը կապված է կերակրափողի քաղցկեղի առաջացման վտանգի ավելացման հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում