• Latest news

Սթրեսային վիճակներում ինչպե՞ս խուսափել շատ ուտելուց

7 մարտի, 2022  23:31

Ինչպե՞ս ճիշտ սնվել եւ օգնել օրգանիզմին սթրեսի ժամանակ։ Ինչպե՞ս խուսափել շատ ուտելուց սթրեսային վիճակներում։ Այս մասին իր կարծիքն է հայտնել սննդաբան Իրինա Պիսարեւան (Ռուսաստան)։

RT-ի հարցազրույցում մասնագետն ասել է, որ հիմա շատ մարդիկ խուճապի, վախի են մատնվում եւ այլ բացասական զգացողություններ ունենում, որոնք նպաստում են շատ ուտելուն։ Եթե դուք էլ եք բախվել նման խնդրի, խորհուրդ է տրվում հրաժարվել քաղցրեղեններից, հետեւել ճիշտ սնվելու կանոններին, ինչպես նաեւ ջանալ պահել ջրի ճիշտ քանակությունը։

Մասնագետը նաեւ նշել է, որ օրգանիզմին կարելի է օգնել ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ։ Նա խորհուրդ է տվել զբաղվել սպորտով, զբոսնել մաքուր օդում, զբաղվել յոգայով, ինչպես նաեւ դիմել արոմաթերապիային եւ շնչառական վարժություններին։

«Վիտամինների պակասը կարող է բարդացնել իրավիճակը։ В խմբի վիտամինները մասնակցում են նյարդային համակարգի փոխանակային գործընթացներին, հանգստացնում եւ ամրացնում են այն։  Կալիումը, մագնիումը, յոդը, ցինկը նույնպես նպաստում են նյարդային ազդակների փոխանցմանը եւ բարելավում ուղեղի աշխատանքը»,- նշել է Պիսարեւան։

Նա խորհուրդ է տվել սթրեսային վիճակներում սննդաբաժնում ներառել ապուրներ, հաց,  ոչ յուղոտ միս, ծովամթերքներ, մրգեր, բանջարեղեններ, ծովային կաղամբ եւ դառը շոկոլադ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll