Գիտնականները ռեմդեսիվիրի նկատմամբ կորոնավիրուսի կայուն տարբերակ են հայտնաբերել

25 մարտի, 2022  12:31

ԱՄՆ Յեյլի բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են ռեմդեսիվիրի նկատմամբ SARS-CoV-2-ի կայուն տարբերակ։   Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ վիրուսն առանձնացվել է թույլ իմունիտետով պացիենտից, որն ընդունել է հակավիրուսային դեղամիջոց:

Հայտնի է, որ պացիենտը 70 տարեկան է։ Սկզբում նրա առողջական վիճակը բարելավվել է, ապա կրկին  վատացել է դեղը ընդունելու ժամանակ։

Բացահայտումը մտահոգություն է առաջացնում COVID-19-ով հիվանդների մոտ դեղամիջոցների դիմադրողականության հետ կապված, հատկապես նրանց մոտ, որոնք թույլ իմունիտետ ունեն։

Գիտնականները պարզել են, որ վիրուսի բազմացման ֆերմենտը` nsp12 պոլիմերազը, մուտացիայի է ենթարկվել, ինչը SARS-CoV-2-ին դիմացկուն է դարձրել ռեմդեսիվիրով բուժման համար:

70-ամյա հիվանդի մոտ վարակը հաղթահարվել է մոնոկլոնալ մարմինների՝ կազիրիվիմաբի եւ իմդեւիմաբի հետ համակցված թերապիայի միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում