Որոշ ախտանիշներ կարող են անուղղակիորեն վկայել այն մասին, որ մարդը «թույլ արյունատար անոթներ» ունի: Այդ ախտանիշները նկարագրել է սրտաբան Իրինա Վասիլեւան (Ռուսաստան):
Այս խնդրի առկայության մասին կարող են վկայել թմրածությունը ձեռքերում կամ ոտքերում եւ սառը մաշկը, նշել է նա: Պետք է ուշադրություն դարձնել նաեւ այնպիսի ախտանիշների վրա, ինչպիսիք են ոտքի, կոճի կամ ոտքի ստորին հատվածի հաճախակի այտուցը:
«Եթե հիշողության, կենտրոնացման հետ կապված խնդիրներ ունեք, ստորին վերջույթների ջղաձգումներ, երակների վարիկոզ լայնացում կամ նույնիսկ խոցեր ոտքերի մաշկի վրա, ապա պետք է ուշադիր հետեւել առողջությանը»,- ասել է սրտաբանը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ պատճառներ կարող են արյան շրջանառության խանգարման հանգեցնել, այդ թվում՝ աթերոսկլերոզի, թրոմբոցի, շաքարախտի եւ ավելորդ քաշի։ Արյան անոթների համար շատ վնասակար է նաեւ ծխելը. այն վնասում է անոթների պատերը եւ մեծացնում ինֆարկտի ու ինսուլտի վտանգը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day