Ինչո՞վ է սուրճն օգտակար 50-ն անց մարդկանց համար

4 ապրիլի, 2022  23:00

Ավստրալիայի Բեյքերի անվան սրտի եւ դիաբետի ինստիտուտի գիտնականները  պարզել են, որ սուրճը կարող է օգտակար լինել 50-ն անց մարդկանց համար: Ինչպես պարզվում է, ամեն օր մի քանի բաժակ սուրճ խմելը կարող է բարելավել սրտի մկանների աշխատանքը։

Վերոնշյալ մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ 50-ից բարձր մարդկանց, որոնք օրական 2 կամ 3 բաժակ սուրճ են խմում, սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը նվազում է 10-15 տոկոսով։

Հետազոտողները նաեւ պարզել են, որ սուրճը դրական է ազդում այն ​​մարդկանց վրա, որոնք արդեն սրտի հիվանդություններ ունեն. այս դեպքում ըմպելիքն օգնում է նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում