Ինչպիսի սխալ են շատերը թույլ տալիս միս պահելիս

6 ապրիլի, 2022  23:02

Սառնարանում մի քանի օր պահելուց հետո միսը սառեցնելը շատ է ազդում է դրա որակի վրա, ուստի այդպես չի կարելի անել: Այսպիսի կարծիք է հայտնել էնդոկրինոլոգ, սննդաբան եւ դիետոլոգ Ալեքսեյ Կալինչեւը (Ռուսաստան)։

«Միսը չպետք է չորս օր տանը մնա սառնարանում, հետո գնա սառցարան։ Դա ճիշտ չէ։ Կխախտվեն համային որակները, եւ ճարպային լուծվող վիտամինների քանակը կտուժի։ Եթե չեք պատրաստվում եփել, ապա ավելի լավ է սառեցրած միս գնել կամ անմիջապես սառցարան դնել։ Որակը տուժում է նաեւ արագ հալեցնելու  դեպքում: Ավելի լավ է հալեցնել դանդաղ, այլ ոչ թե միկրոալիքային վառարանում»,- Ura.ru-ի հետ զրույցում ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ միս գնելիս սպառողը սովորաբար չի մտածում այն մասին, որ մթերքը մինչ այդ կարող են ոչ ճիշտ պահած լինել։ Օրինակ՝ խանութի սառնարանը կարող է վատ աշխատել կամ ընդհանրապես ապակի չունենալ, ինչի պատճառով սառեցման շղթան խախտվում է։ Սա էլ կարող է ազդել ոչ միայն մսի որակի, այլեւ անվտանգության վրա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում