Ինչով է օգտակար ոսպը

7 ապրիլի, 2022  19:45

Ոսպի կանոնավոր օգտագործումը կապված է մեծահասակների մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման ավելի ցածր ռիսկի հետ: Այս մասին ասվում է Journal of the American Heart Association-ում հրապարակված հետազոտության մեջ։

Ոսպը, որն ընդեղենի ընտանիքի անդամ է, բջջանյութի եւ սպիտակուցների լավ աղբյուր է համարվում։ Այն նաեւ պարունակում է առողջության պահպանման եւ իմունային համակարգի աշխատանքի համար կարեւոր մի շարք նյութեր, ինչպիսիք են կալիումը, երկաթը, մանգանը, ցինկը, պղինձը, սելենը, ռիբոֆլավինը, ֆոսֆորը եւ վիտամին B6-ը:

Համարվում է նաեւ, որ ոսպը՝

նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը, պայքարում է հոգնածության դեմ, նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը, բարձրացնում է հագեցածության զգացումը, նվազեցնում է շաքարախտի հավանականությունը, նպաստում է արյան ճնշման նորմալացմանը, կանխում է փորկապությունը, օգնում է վերահսկել քաշը, նիհարել։

Մասնագետները խորհուրդ են տալիս սկզբի համար ոսպը քիչ քանակությամբ օգտագործել։ Միանգամից շատ ուտելու դեպքում այն կարող է գազեր կամ փորկապություն առաջացնել: Խորհուրդ է տրվում նաեւ ոսպի հետ շատ հեղուկներ խմել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում