Անաբոլիկ ստերոիդների ընդունումը եւ չպաշտպանված սեռական հարաբերությունը, ի թիվս այլ պատճառների, կարող են հանգեցնել լյարդի քաղցկեղի զարգացման, ինչպես պնդում են մասնագետները:
Ինչպես հայտնում է ETNT պարբերականը, քաղցկեղի առաջացմանը նպաստող գլխավոր սովորությունը, բժիշկների խոսքով, թունդ խմիչքների չարաշահումն է:
«Ալկոհոլի մեծ քանակությունը կարող է հանգեցնել լյարդի վնասման, այդ թվում՝ ցիռոզի: Դա, իր հերթին, մեծացնում է լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը»,- ասել է բժշկական գիտությունների դոկտոր Ռոդրիխ Շվարցը:
Ծանր հիվանդության զարգացման երկրորդ պատճառը, մասնագետների կարծիքով, կարող է դառնալ անաբոլիկ ստերոիդների անկանոն ընդունումը: Սպորտային բժշկության մասնագետ Բոբ Գոդմանի խոսքով՝ լյարդի քաղցկեղի զարգացումը մի շարք մարզիկների մոտ պայմանավորված է եղել հենց անաբոլիկ ստերոիդների օգտագործմամբ:
Չպաշտպանված սեռական հարաբերությունը նույնպես կարող է լյարդի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Ամերիկյան օնկոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ հեպատիտ Բ (HBV) կամ հեպատիտ Ց (HCV) վիրուսով քրոնիկ վարակումը հանգեցնում է լյարդի ցիռոզի, ինչը կարող է հանգեցնել առավել վտանգավոր հիվանդության: Իսկ այդ վիրուսներով ամենից հաճախ վարակվում են չպաշտպանված սեռական ակտի ժամանակ:
Լյարդի քաղցկեղի առաջացման պատճառ կարող են դառնալ նաեւ ծխելն ու ավելորդ քաշը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day