Որո՞նք են քրոնիկական հարբուխի ողբերգական հետեւանքները

13 մայիսի, 2022  15:40

Որո՞նք են քրոնիկական հարբուխի ողբերգական հետեւանքները։ Հարցին  URA.RU-ին պատասխանել է քիթ-կոկորդ-ականջաբան,  բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Զայցեւը։«Քրոնիկական ռինիտը՝ բացի անհարմարությունից, նպաստում է գլխուղեղի վատ օդափոխությանը։ Մարդը բավականաչափ չի քնում, խռմփացնում է, հակվածություն կա ինֆարկտի եւ ինսուլտի։ Նա իրեն ծանրաբեռնված է զգում, կա գլխացավ, ապատիա»,- ասել է Վլադիմիր Զայցեւը։Միաժամանակ մասնագետը նշել է, որ քրոնիկական ռինիտը կարող է հավերժ մնալ մարդու հետ։  «Ոմանք կարծում են, որ նորմալ է, երբ քթից ինչ-որ արտահոսք է գալիս, բայց դա այդպես չէ»,- ընդգծել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում