Ինչպե՞ս ինքնուրույն լուծել երեխաների անբավարար շարժման հարցը

17 մայիսի, 2022  15:40

Շարժման պակասը հատկապես վտանգավոր է մանուկ հասակում, ինչպես նաեւ դպրոցականների մոտ։ Երեխաների մոտ հիպոդինամիայի պատճառով կարող են առաջանալ նաեւ խնդիրներ իմունիտետի հետ կապված, «Аргументы и факты» ասել է Սբ. Ղուկասի անվան Մանկական եւ մեծահասակների նյարդաբանության եւ էպիլեպսիայի ինստիտուտի բժիշկ-մանկաբույժ Քսենիա Ռոմանովսկայան։

Մանկաբույժը նախազգուշացրել է, որ շարժման պակասը երեխաների մոտ հանգեցնում է ավելի արտահայտված խախտումների, քան մեծահասակների մոտ, եւ կարող է վերաբերել նաեւ մտավոր ոլորտին։

Մասնագետը նշել է, որ երեխաների հիպոդինամիայից կարելի է խուսափել՝ հետեւելով ստորեւ ներկայացվող պլանին.

կազմել օրվա ժամանակացույցը, ֆիզիկական վարժություններ ավելացնել առավոտյան դպրոց կամ մանկապարտեզ գնալուց առաջ, ավելացնել մարզումները կամ նույնիսկ քայլելով զբոսնելը (ցանկացած արագությամբ պետք է անցնել օրական 2 000 քայլից ոչ պակաս), գրագետ օգտագործել տանը կատարվող աշխատանքը, կազմել սննդակարգը, ավելացնել 10-15 րոպե ընդմիջումներ դասերի միջեւ՝ 45-50 րոպե տեւող պարապմունքներից հետո,

· սահմանափակել գաջեթները օրական կես-մեկ ժամով՝ տարիքից կախված։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում