Ո՞ւմ համար է վտանգավոր լոբին

17 հունիսի, 2022  13:41

Սննդաբան Ելենա Կազանցեւան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ լոբու պատճառով օրգանիզմում քայքայման գործընթացներ են սկսվում։

Սննդաբանն ասել է, որ լոբու օգտակարությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան ճիշտ է այն պատրաստվել։ Կազանցեւան ընդգծել է, որ լոբին եփելուց առաջ պետք է թրջել սառը ջրում եւ թողնել 8-12 ժամ։ Այնուհետեւ այն պետք է լվանալ հոսող ջրի տակ, տեղափոխել կաթսա, նորից վրան սառը ջուր լցնել 1-ը 3-ի հարաբերակցությամբ, այսինքն՝ 1 բաժակ լոբուն՝ 3 բաժակ ջուր։ Դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, ապա փակել կափարիչը եւ եփել մարմանդ կրակով 2 ժամ։ Աղը խորհուրդ է տրվում ավելացնել եփման ժամանակի ավարտից 15 րոպե առաջ։ Դրանից հետո պատրաստի լոբին պետք է տեղափոխել քամիչի մեջ՝ ավելորդ հեղուկը հեռացնելու համար։

Եփած լոբու հիմնական առավելությունն այն է, որ այն հարուստ է տարբեր սննդանյութերով եւ վիտամիններով: Այս ընդավոր բույսի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է հետեւյալ դրական արդյունքների.

բարելավվում է նոր բջիջներ ձեւավորելու օրգանիզմի ունակությունը մեծանում է մկանային ուժը եւ մեծանում մկանային զանգվածը նվազում է արյան մեջ շաքարի մակարդակը նվազում է արյան մեջ խոլեստերինի խտությունը բարելավվում է բջիջների կողմից ճիշտ գենետիկ տեղեկատվության փոխանցումը խթանվում է գլխուղեղի եւ լյարդի բջիջների աշխատանքը բարելավվում է նյութափոխանակության ինտենսիվությունը; լեղամուղ ազդեցություն է ունենում խթանում է ստամոքսում աղաթթվի առաջացումը ունենում է ցավազրկող եւ հակաբորբոքային ազդեցություն բարելավում է սրտանոթային համակարգի եւ իմունիտետի աշխատանքը ազատ ռադիկալներն արգելափակվում են նվազում է օրգանիզմի վաղաժամ ծերացման ռիսկը ամրապնդվում է նյարդային համակարգը նորմալանում է հորմոնալ ֆոնը անցնում է այտուցվածությունը բարձրանում է հեմոգլոբինը տեղի է ունենում արագ հագեցվածություն եւ չեզոքանում է սովի զգացումը բարելավում է մաշկի, մազերի եւ եղունգների վիճակը։

Չնայած լոբու բազմաթիվ դրական հատկություններին, այս մթերքն ունի նաեւ հակացուցումներ։ Այսպես, լոբին խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի կամ աղիների խոցերի սրման, խոլեցիստիտի ախտանիշների ի հայտ գալու, միզաթթվի բարձր մակարդակի, հոդատապի եւ ալերգիայի դեպքում: Լոբին նաեւ հակացուցված է տարեցներին, մինչեւ 12 տարեկան երեխաներին եւ կրծքով կերակրող կանանց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում