Հնդկաստանում տղամարդն ամեն շաբաթ փոխում է մաշկը

19 հունիսի, 2022  19:31

Հազվագյուտ հիվանդության պատճառով, Հնդկաստանում բնակվող 25-ամյա Մաջիբար Ռեհման Մալիքն ամեն շաբաթ փոխում է մաշկը, հայտնում է LADBible-ը եւ հավելում, որ երիտասարդը էրիթրոդերմա կոչվող հիվանդություն ունի, որը ծանր եւ կյանքին սպառնացող մաշկային բորբոքում է:

Այս հիվանդությունն ունեցող մարդիկ հաճախ կարմիր եւ թեփուկավոր մաշկ են ունենում, ինչի համար էլ հիվանդությանն այլ կերպ անվանում են «կարմիր մարդու» համախտանիշ:

Ենթադրվում է, որ Մաջիբարը հիվանդությունը ձեռք է բերել ծնվելուց մի քանի օր անց եւ հիմա ամեն շաբաթ փոխում է մաշկը: Այն հաճախ լինում է չոր եւ ճաքում է ձմռան ամիսներին:

Առողջական խնդրի պատճառով երիտասարդը դադարել է դպրոց հաճախել, քանի որ դասընկերները վախեցել են նրանից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում