Ինչու է գլուխը պտտվում

25 հունիսի, 2022  19:29

Սրտաբան Յուրի Սերեբրյանսկին Ռուսաստանի քաղաքացիներին պատմել է, թե ինչի կարող է բախվել մարդը կտրուկ գլխապտույտի դեպքում: Նա դա բացատրել է ճնշումով։ Բացի այդ, մարդու գլուխը կարող է պտտվել տատանվող ու բարձր ճնշումից, հայտնում է solenka.info-ն։

«Գլխապտույտների պատճառներից կարող են լինել արյան ճնշման տատանումները»,- ասել է մասնագետը։

Բժշկի խոսքով՝ որոշ դեպքերում օգնում են արյան ճնշումը նորմալացնող հաբերը։ Կրկնվող գլխապտույտի դեպքում նա խորհուրդ է տվել դիմել նյարդաբանի, անոթային վիրաբույժի, սրտաբանի։ Սերեբրյանսկին հավելել է, որ բժշկին դիմելը կօգնի մարդուն պաշտպանվել բացասական հետեւանքներից եւ անսպասելի վայրում ուշաթափվելուց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում