Նշվել են ալկոհոլից կախվածության առաջացման վաղ նշանները

29 հունիսի, 2022  13:27

Շատերը կարող են խմել մեկ կամ երկու բաժակ ալկոհոլ, ինչը կարող է կախվածության չվերաճել։ Բայց ոմանք կարող են հակում ունենալ ալկոհոլի հանդեպ եւ չգիտակցել դա, գրել է «МедикФорум»-ը։ https://www.medikforum.ru/

Ալկոհոլիզմի ախտանշանները հաճախ համադրվում են առավել տարածված նշանների հետ.

հիշողության ժամանակավոր կորուստ կամ հիշողության կարճատեւ կորուստ        գրգռվածության նշաններ եւ տրամադրության կտրուկ անկում        ալկոհոլի օգտագործման արդարացում, օրինակ՝ որպեսզի թուլանան, հաղթահարեն սթրեսը կամ իրենց նորմալ զգան        խմելն այլ պարտականություններից նախընտրելը        մեկուսանալը եւ ընկերներից ու ընտանիքի անդամներից հեռանալը        միայնակ կամ գաղտնի խմելը       զարթխումի զգացողությունը         արտաքինի փոփոխությունը եւ ծանոթների այն խումբը, որոնց հետ ժամանակ եք անցկացնում։       

«Գոյություն ունի հարցարան, որը կօգնի գլխի ընկնել ալկոհոլային կախվածության մասին»,- «МедикФорум»-ին ասել է  հոգեբույժ Միխայիլ Կաշտանովը։

Մասնագետը թվարկել է այդ հարցերը.

Դուք երբեւէ զգացե՞լ եք, որ պետք է կրճատեք ալկոհոլի օգտագործումը։        Ձեզ զայրացրե՞լ են մարդիկ, որոնք քննադատել են ձեզ հարբեցողության համար։        Երբեւէ վատ կամ մեղավոր զգացե՞լ եք ձեզ խմելու համար։        Երբեւէ խմելն առավոտյան եղե՞լ է ձեր առաջին գործը՝ նյարդերը հանգստացնելու կամ խումարից դուրս գալու համար։        

Եթե հաստատական պատասխան եք տվել երկու կամ ավելի հարցերի, «դուք պետք է դիմեք պրոֆեսիոնալ բուժօգնություն ստանալու համար»,- նշել է բժիշկը։

Ալկոհոլի օգտագործումը կրճատելու համար պետք է դիմեք ձեր բժշկին։

Ալկոհոլի երկարատեւ օգտագործումը աննպաստ ներգործություն է ունենում ձեր առողջության վրա, ներառյալ կյանքի համար վտանգավոր բարդությունները։

«Ասելը, թե չեն խմում, այն գլխավոր պատճառն է, որը խանգարում է միլիոնավոր մարդկանց բուժվել ալկոհոլիզմից»,- ասել է հոգեբույժը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում