Որո՞նք են անքնության վտանգները

7 հուլիսի, 2022  23:46

Անքնության դեպքում կյանքի որակը գրեթե անմիջապես վատանում է, NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, սոմնոլոգ Սոֆյա Չերկասովան։ Մասնագետը պարզաբանել է, թե այս հիվանդության բուժման որ մեթոդներն են առավել արդյունավետ տնային պայմաններում։

«Անքնության դեպքում կյանքի որակը սկսում է գրեթե անմիջապես վատանալ։ Մեր ուշադրությունը սկսում է ցրվել, եւ սովորելու կարողությունը նվազում է: Մի քանի ամիս անց մարդու հոգեկանը սկսում է տուժել, դեպրեսիայի վտանգը նույնպես մեծանում է։ Եթե ​​անքնությունը շարունակվում է ավելի քան հինգ տարի, ապա կարող է զարգանալ սրտի իշեմիկ հիվանդություն, եւ մեծանում է ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկը։ Որոշ դեպքերում անքնությունը կարող է հանգեցնել նաեւ շաքարային դիաբետի, որն ուղեկցվում է ծերացման արագացմամբ»,-ասել է սոմնոլոգը։

Նա նաեւ ուշադրություն է հրավիրել տնային պայմաններում այս հիվանդության դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցների վրա։Նա խորհուորդ է տվել խուսափել կոֆեին պարունակող ըմպելիքներից եւ չափից շատ ուտելուց։ Պետք է նաեւ զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ՝ շաբաթական հինգից վեց անգամ, օրական առնվազն 30-40 րոպե։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում