Կանադայի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր չունեն դեմենցիայի ռիսկի գործոններ, ինչպիսիք են ծխելը, շաքարախտը կամ լսողության կորուստը, ունեն ուղեղի նույն առողջությունը, ինչ 10-20 տարով երիտասարդ մարդիկ։
Նոր հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ դեմենցիայի ռիսկի մեկ գործոնը կարող է նվազեցնել մարդու ճանաչողական ունակությունները երեք տարվա ծերացմանը համարժեք չափով:
Հետազոտությունը հրապարակվել է Alzheimer's & Dementia: Diagnosis, Assessment, and Disease Monitoring ամսագրում:
Գիտնականներն իրենց հետազոտությունն անվանել են առաջիններից մեկը, որն ուսումնասիրել է դեմենցիայի ռիսկի գործոնները ողջ կյանքի ընթացքում:
Այն ներառել է 18-89 տարեկան 22 117 մարդու տվյալներ, որոնք լրացրել են Baycrest ընկերության կողմից մշակված Cogniciti Brain Health Assessment թեստը:
Նրանք վերլուծել են մասնակիցների գնահատականները հիշողության եւ ուշադրության թեստերում եւ այն, թե ինչպես են նրանց վրա ազդում դեմենցիայի ութ փոփոխվող ռիսկի գործոնները՝ կրթությոան ցածր մակարդակը, լսողության կորուստը, ուղեղի տրավմատիկ վնասվածքը, ալկոհոլի կամ թմրամիջոցների չարաշահումը, հիպերտոնիան, ծխելը, շաքարախտը եւ դեպրեսիան:
Գիտնականները պարզել են, որ ռիսկի երեք գործոնների առկայությունը, օրինակ, կարող է նվազեցնել ճանաչողական ցուցանիշները՝ մինչեւ ինը տարի ծերացում: Միեւնույն ժամանակ, ռիսկի գործոնների ազդեցությունը մեծացել է տարիքի հետ, ինչպես նաեւ ռիսկի գործոնների թիվը, որոնք ունեցել են մարդիկ:
66-89 տարեկան տարեց մարդիկ ավելի շատ ռիսկի գործոններ են ունեցել, քան միջին տարիքի (45-65 տարեկան) եւ երիտասարդ (18-44 տարեկան) մարդիկ, նշվում է հետազոտության մեջ:
Երիտասարդների եւ միջին տարիքի մեծահասակների մեծամասնությունը չի ունեցել ռիսկի գործոններ (համապատասխանաբար 58 տոկոս եւ 46 տոկոս), մինչդեռ տարեցների մեծ մասն ունեցել է ռիսկի մեկ գործոն:
«Սկսեք վերացնել ռիսկի բոլոր գործոնները, որոնք դուք ունեք հիմա, անկախ նրանից 18 տարեկան եք, թե 90, եւ դուք առողջ կպահեք ձեր ուղեղը, որպեսզի օգնեք ձեզ անվախ ծերանալ»,- նշում են հետազոտողները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day