Գաստրիտի դեպքում ո՞ր մթերքներից է պետք խուսափել

15 հուլիսի, 2022  21:42

Գաստրիտը կամ ստամոքսի պատի բորբոքումը կարող է առաջացնել խոց, որն էլ, իր հերթին, կարող է ավելի լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, ինչպիսիք ենուռուցքը, արյունահոսությունը եւ այլն: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ալեքսեյ Գապոնովը։

Փորձագետը նշել է, որ գաստրիտի դեպքում սննդակարգից պետք է բացառել «ամեն համեղ բան»՝ տապակած, աղի, կծու ուտեստները, ինչպես նաեւ ալկոհոլն ու ծխելը։

«Գաստրիտը ստամոքսի պատի քրոնիկական բորբոքում է։ Բորբոքումը պաշտպանական մեխանիզմների գործարկումն է, որոնք սովորաբար պայքարում են վարակի դեմ: Բորբոքված հյուսվածքները այտուցվում են, ցավոտ են լինում եւ չեն գործում այնպես, ինչպես պետք է: Գաստրիտը սուր եւ քրոնիկ հիվանդություն է»,- նշել է բժիշկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում