Տարեց մարդկանց մոտ վիշտը կարող է մահվան պատճա՞ռ դառնալ

11 սեպտեմբերի, 2014  22:58

Տարեց մարդկանց մոտ վիշտն իսկապես կարող է մահվան պատճառ դառնալ, քանի որ սթրեսի հորմոնների նկատմամբ վերահսկողությունը թուլացնելու եւ, արդյունքում, իմունային համակարգին լուրջ հարված հասցնելու, մասնավորապես՝ իմունային բջիջների ծավալը նվազեցնելու սպառնալիք է պարունակում: պարզել են

Immunity and Ageing ամսագրում հրապարակում գտած Մեծ Բրիտանիայում գործող Բիրմինգհեմի համալսարանի հետազոտությունը 18-45 եւ 65-ից բարձր տարիքի 50-ական մասնակիցների շրջանում է իրականացվել: Հավաքագրված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ առավել երիտասարդ մարդիկ վշտի նկատմամբ նշանակալիորեն բարձր դիմադրողականություն են ցուցաբերում, հաղորդում է FoxNews-ը:

«Սա կարծես թե պատասխանն է այն հարցի, թե ինչու են տարեց մարդիկ, կնոջ կամ ամուսնու մահից հետո, կարճ կյանք ապրում», - մեկնաբանել է հետազոտական խմբի անդամ դոկտոր Աննա Ֆիլիպսը՝ հավելելով, թե մահվան պատճառը ոչ թե ուղղակիորեն վիշտն է, այլ՝ սթրեսի ազդեցությունը՝ իմունային համակարգի վրա:

Գիտնականները համոզմունք ունեն, որ վիշտ ապրող տարեց մարդկանց հորմոնային հավելումների նշանակմամբ կարելի է իմունային համակարգի նկատմամբ քայքայիչ ազդեցությունը թուլացնելու միջոց գտնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում