Ինչպե՞ս չի կարելի օգտագործել կաթնամթերքները

18 հուլիսի, 2022  12:36

Եթե դուք կաթնամթերքներ եք օգտագործում, երբ ստամոքսը դատարկ է, դա ճիշտ չէ, գրել է «МедикФорум»-ը։

Սննդաբան Մարգարիտա Կորոլյովան հարցազրույցում նշել է, թե ինչպես չպետք է օգտագործել կաթնամթերքները։ Բժշկի խոսքով՝ քաղցած փորին կամ ստամոքսի թթվայնության դեպքում նման մթերքներ օգտագործելը ճիշտ չէ։

«Թթու կաթնային մթերքները՝ կեֆիր, կաթնաշոռ, թթվասեր, թթվակաթ, թան, յոգուրտ, խորհուրդ չեն տրվում օգտագործել ստամոքսի բարձր թթվայնության դեպքում։ Դրանք չպետք է օգտագործել նաեւ դատարկ ստամոսքի դեպքում, քանի որ առաջացող ստամոքսահյութը կգրգռի ստամոքսը»,- նշել է սննդաբանը։

Կաթնամթերքներ չպետք է օգտագործել նաեւ այն ժամանակ, երբ կա լակտոզայի վատ մարսողության խնդիր։ Շատերը կարող են չիմանալ, որ իրենք այդպիսի վիճակ ունեն։ Մինչդեռ, ընդգծել է Կորոլյովան, տարիքի հետ մարդկային օրգանիզմը դադարում է նորմալ մարսել բնական կաթը։

«Եթե մեկ բաժակ կաթ խմելուց հետո առաջանում է փքվածություն կամ մետեորիզմ, մեծ է հավանականությունը, որ դուք լակտոզային անբավարարություն ունեք»,- նշել է Մարգարիտա Կորոլյովան։

Բժիշկն ընդգծել է, որ այս դեպքում կաթնամթերքների օգտագործումը պետք է հասցվի նվազագույնի, երբեմն հարկավոր է ընդհանրապես հրաժարվել դրանցից եւ փոխարինել առանց լակտոզայի անալոգներով։ Կորոլյովան նշել է, որ թթու կաթնային մթերքները սովորաբար զգալիորեն ավելի հազվադեպ են լակտոզային անբավարարության տհաճ ախտանշաններ առաջացնում, բայց որոշ դեպքերում օրգանիզմը չի կարող յուրացնել անգամ դրանք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում