Աղեստամոքսային տրակտի քաղցկեղի հինգ նշան

19 հուլիսի, 2022  16:39

Ռուսաստանցի ուռուցքաբանները նշել են աղեստամոքսային տրակտի քաղցկեղի հինգ նշանի մասին։

«Լսեք ինքներդ ձեզ։ Թվարկված նշանների ամբողջությունը կարող է վկայել հիվանդության նախնական փուլի մասին։ Ժամանակին արված ախտորոշումը ավելացնում է նպաստավոր կանխատեսման հավանականությունը»,- խորհուրդ է տվել ակադեմիկոս Մեշալկինի անվան Ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնը։

Կենտրոնի մասնագետները թվարկել են աղեստամոքսային տրակտի քաղցկեղի հինգ նշան վաղ ախտորոշման համար.

քրոնիկական ցավ որովայնում, այրոց, ախորժակի բացակայություն, չպատճառաբանված թուլություն երկար ժամանակ,

• մաշկի ծածկույթների գունատություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում