Տունը մաքրելու ցանկությունը կամ բացակայությունը կարող է վկայել որոշ հիվանդությունների առկայության մասին, պատմել է «Երեկոյան Մոսկվա»-ին պատմել է հոգեթերապեւտ Ալեքսեյ Վիլկովը։
«Երբ մարդ ընկճված կամ անտարբեր է, մոտիվացիայի բացակայության պատճառով կարող է դադարել մաքրել բնակարանը: Անհանգստության, նեւրոզի մեջ գտնվող մարդը, հակառակը, հաճախ հակված է գերմաքրություն պահպանելու՝ բարձր անհանգստության պատճառով»,- պարզաբանել է մասնագետը։
Մասնագետը խոսքով՝ այս վիճակում մարդը կփչի իր տեսած փոշու ամեն մի մասնիկը ու անընդհատ մաքրության մասին կմտածի։
Սակայն բժիշկը հավելել է, որ դա միշտ չէ, որ վկայում է որեւէ հիվանդության մասին։ Երբեմն մաքրության հանդեպ կիրքն ուղղակի կապված է մարդու բնավորության հետ, նշել է Վիլկովը։
Այդպես, մարդու կենտրոնացումը նրա վրա, որպեսզի իրերն իրենց տեղերում լինել, կարող է վկայել անձի էպիլեպտոիդային կամ պեդանտական բնույթի մասին, եզրափակել է հոգեթերապեւտը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում