Ալկոհոլի օգտագործումից հետո ո՞ր մթերքներն են օգնում վերականգնել լյարդը

31 հուլիսի, 2022  21:28

Հատապտուղները լյարդի համար ամենաօգտակար մթերքներից են, որոնք, ալկոհոլ օգտագործելուց հետո, նպաստում են օրգանի վերականգնմանը, հայտնում է MedikForum-ը`վկայակոչելով բժիշկ Յուլիա Զոտովային։

«Ռոսպոտրեբնադզորի» կենտրոնական համաճարակաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտի մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Յուլիա Զոտովան նշել է, որ լյարդը շատ է «սիրում» դդում. այն հագեցած է նյութերով, որոնք խթանում են լյարդի բջիջների ձեւավորումը:

«Դդումը պարունակում է լյարդի համար կարեւոր վիտամին A, ֆոսֆոլիպիդներ եւ չհագեցած ճարպաթթուներ, որոնք մասնակցում են հեպատոցիտների բջջային թաղանթի կառուցմանը, խոլեստերինի նյութափոխանակությանը»,- պարզաբանել է բժիշկը։

Լյարդի առողջությանը նպաստում է նաեւ քրքումը: Համեմունքի հիմնական բաղադրիչը ամենաուժեղ հակաօքսիդանտներից է, ինչի շնորհիվ այն ունի ընդգծված հակաբորբոքային ազդեցություն լյարդի վրա։

Բացի այդ, Զոտովան նշել է, որ հում ճակնդեղով աղցաններն ու կանաչ թեյը նպաստավոր ազդեցություն են ունենում լյարդի վիճակի եւ աշխատանքի վրա:

Բացի այդ, եթե չկան անհատական ​​հակացուցումներ, ապա հատապտուղները պետք է պարբերաբար ներառվեն սննդակարգում։ Մասնագետի խոսքով՝ սա լյարդի համար ամենաօգտակար դելիկատեսներից մեկն է. հակաօքսիդանտներով եւ մանրաթելերով հարուստ հատապտուղները օգնում են նրան վերականգնվել ալկոհոլի հետեւանքով առաջացած վնասից հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում