Ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել աղավնիները մարդկանց համար

15 օգոստոսի, 2022  14:36

Աղավնիները վտանգավոր են մարդկանց համար։ Նույնիսկ լինելով մոտակայքում՝ նրանք կարող են վարակել վիրուսով կամ տզերով ու լուերով, ասել է բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Չուդակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։Նա հիշեցրել է, որ աղավնիները հաճախ գտնվում են աղբավայրերում, ինչը նշանակում է, որ նրանք կարող են վարակ կրել իրենց ոտքերի, կտուցի կամ փետուրների վրա: Մասնավորապես, նրանք կարող են դիզենտերիայի եւ նույնքան վտանգավոր այլ հիվանդությունների կրողներ լինել։Բացի այդ, աղավնիները, ինչպես ցանկացած թռչուն, կարող են օրնիտոզի կամ պսիտտակոզի կրողներ լինել: Այդ վարակները մարդու մոտ նյարդաբանական խանգարումներ են առաջացնում։ Բացի այդ, աղավնիները աղավնային տզեր եւ լուեր են ունենում:Փորձագետը նշել է, որ աղավնիները հազվադեպ են ինքնուրույն նստում մարդկանց վրա։ Բայց երբ երամ է թռնում, այն կարող է վիրուսները, բակտերիաները օդ բարձրացնել: Ուստի մեծ քանակությամբ աղավնիների մոտով ավելի լավ է չքայլել։

Եթե ​​թռչունը, այնուամենայնիվ, նստում է մարմնի բաց մասի վրա, պարզապես լվացեք մաշկը օճառով եւ ջրով։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում