Ինչի՞ կարող է հանգեցնել դիետիկ գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը

17 օգոստոսի, 2022  17:20

Հետազոտության համաձայն՝ դիետիկ գազավորված ըմպելիքը կարող է մեծ վտանգ ներկայացնել աչքերի համար։ Դիետիկ  գազավորված ըմպելիքի չափից շատ օգտագործումը կարող է հիվանդության հանգեցնել, որը դիաբետիկ ռետինոպաթիա է կոչվում, «ՄեդիկՖորում»-ը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական չորս շիշ կամ մոտ 1.5 լիտր զովացուցիչ ըմպելիք խմելը կարող է կրկնապատկել դիաբետիկ ռետինոպաթիայի ռիսկը: Հետազոտությունները հիմնված են 609 մեծահասակների վրա, որոնցից 73-ը 1-ին տիպի շաքարախտ ուներ, 510-ը՝ 2-րդ տիպի շաքարախտ, իսկ մնացած 26-ի վերաբերյալ տվյալները պարզ չէին: Մասնակիցների միջին տարիքը 65 տարեկան էր։

Ընդհանուր մասնակիցների 46.8 տոկոսը սովորական զովացուցիչ ըմպելիքներ է խմել, իսկ մնացածը՝ դիետիկ գազավորված ըմպելիքներ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր կանոնավոր կերպով սովորական զովացուցիչ ըմպելիքներ են խմում, ավելի հազվադեպ են հիվանդացել, քան նրանք, ովքեր դիետիկ գազավորված ըմպելիքներ են խմել։Դիաբետիկ ռետինոպաթիան շաքարախտի բարդություն է, որի ժամանակ շաքարի բարձր մակարդակը վնասում է աչքի ցանցաթաղանթը՝ խաթարելով տեսողությունը: Քանի որ այդ հիվանդությունը մեծ վտանգ է ներկայացնում մարդու համար, չախտորոշվելու դեպքում այն ​​կարող է մշտական ​​կուրության հանգեցնել։ Ուստի շաքարային դիաբետով հիվանդներին միշտ խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել աչքերը` առողջական լուրջ բարդություններից խուսափելու համար: Շաքարախտը վնասում է օրգանիզմի արյունատար անոթները։ Երբ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, այն արգելափակում է արյան անոթները, որոնք միանում են մարմնի տարբեր օրգաններին: Այդպիսի բարդություններից մեկն առաջանում է աչքերի փոքրիկ արյունատար անոթներում։ Երբ աչքի արյունատար անոթները խցանվում են, ցանցաթաղանթը, որը լույս է ստանում, վնասվում է, ինչը հետագայում խաթարում է օպտիկական նյարդի միջոցով ուղեղ ուղարկվող ազդանշանները:

Շաքարային դիաբետով մարդիկ դիաբետիկ ռետինոպաթիայի զարգացման ավելի բարձր ռիսկի են ենթարկվում: Բարձր ռիսկի խմբում են նաեւ հետեւյալ բարդություններով մարդիկ՝ արյան բարձր ճնշում, բարձր խոլեստերին եւ ծխախոտի կանոնավոր օգտագործում: Հղի կանայք նույնպես ենթակա են այս հիվանդությանը: Շատ կարեւոր է վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում