Երկաթ, ալկոհոլ եւ կոֆեին պարունակող ըմպելիքները կարող են խանգարել կալցիումի յուրացմանը։ «Մոսկվա» պարբերականին ասել է դիետոլոգ, դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Նատալյա Կրուգլովան։
«Կոֆեին պարունակող ըմպելիքները խաթարում են կալցիումի յուրացումը, ուստի, եթե մարդը թունդ թեյ կամ սուրճ է խմում, լավ կլինի դա անել ոչ այդ կալցիում պարունակող մթերքների հետ միասին»,-խորհուրդ է տալիս մասնագետը։
Բացի այդ, սննդաբանը խորհուրդ չի տալիս կաթնամթերքը համադրել ալկոհոլի հետ։
Վիտամին D-ի պակասը եւս կարող է խանգարել այս տարրի կլանմանը, որի դեֆիցիտը հաճախ զարգանում է աշնանը, ձմռանը եւ գարնանը, նշել է փորձագետը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում