Ինֆարկտի ո՞ր ախտանիշները կարելի է շփոթել գրիպի հետ

26 օգոստոսի, 2022  09:45

Գրիպի դասական որոշ ախտանիշներ դրսեւորվում են նաեւ ինֆարկտի ժամանակ: Եվ շատ կարեւոր է դրանց չշփոթելը՝ ժամանակին օգնություն խնդրելու համար, գրում է «МедикФорум»-ը։

Սրտխառնոցը եւ աղեստամոքսային այլ խանգարումները սովորական երեւույթ են գրիպի ժամանակ: Դրանք կարող են ուղեկցվել այլ ախտանիշներով՝ ներառյալ բարձր ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, հազը, կոկորդի ցավը եւ հոգնածությունը: Հենց այդպես ինֆարկտի դեպքում սրտխառնոցը տարածված ախտանիշ է հատկապես կանանց շրջանում:

Գլխապտույտը կարող է լինել ինֆարկտի կամ ինսուլտի նշան: Բայց դա կարող է լինել նաեւ վիրուսային վարակների ախտանիշ, ինչպիսին է գրիպը: Չնայած հնարավոր է գրիպով հիվանդանալ տանը, սակայն եթե զգում եք, որ դա ինֆարկտի նշան է, անհապաղ դիմեք բժշկի: Տարբերությունը որոշելու լավագույն միջոցը այլ նշաններին, ինչպիսիք են շնչահեղձությունը, վերջույթների այտուցվածությունը, հոգնածությունը կամ կրծքավանդակի ցավը, ուշադրություն դարձնելն է:

Սառը քրտինքը կամ դողը կարող են ինֆարկտի առաջին նշաններից լինել: Եթե դրանք առաջանում են կրծքավանդակի ուժեղ ցավից, շնչահեղձությունից եւ սրտի արագ բաբախյունից գրեթե անմիջապե հետո, ավելի լավ է անմիջապես շտապ բժշկական օգնության դիմել: Սակայն սառը քրտինքը կարող է նաեւ գրիպ նշանակել: Ավելի հավանական է, որ գրիպի դեպքում դուք ունենաք մկանային ցավեր, տենդ եւ քրտնարտադրություն, երբ որ ջերմությունը գալիս եւ անցնում է:

Գրիպի ծանր դեպքերում կարող է շնչառություն կամ շնչելու դժվարություն առաջանալ, ինչպես նաեւ կրծքավանդակի ցավ, գլխապտույտ եւ ցնցումներ: Սակայն շատ դեպքերում դրանք հազվադեպ են լինում: Ինֆարկտի դեպքում շնչահեղձությունը դասական նշան է: Մարդը կարող է կրծքավանդակի ցավ զգալ, գլխապտույտ զգալ եւ նույնիսկ կորցնել գիտակցությունը:

Ինֆարկտի մեկ այլ ախտանիշ է հոգնածությունը։ Հոգնածության պատճառները շատ են։ Այն կարող է առաջանալ հյուծվածության պատճառով՝ սրտի վրա ավելորդ ծանրաբեռնվածության պատճառով, հատկապես, երբ այն շատ է փորձում արյուն մղել: Մյուս կողմից, հանկարծակի չափից ավելի հոգնածությունը գրիպի ամենավաղ ախտանիշներից մեկն է, որը կարող է մյուսներից ավելի վաղ ի հայտ գալ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում